Նոյեմբերի 3-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 20-ամյա Արմեն Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: