Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Երեւանի Օհանովի փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Արման Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:




























