Իր ծառայություններից դիմաց 40 հազար դրամ պահանջող դասախոսի խնդրով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Դատախազության Հանրային կապերի բաժնից:

Մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Երեւան քաղաքի դատախազին հասցեագրված Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ: Քրեական գործն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Նշենք, որ համացանցում տարածված ձայնագրության համաձայն՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանը ուսանողին ներկայացնում է, որ 40 հազար դրամի դիմաց կարող է պարապմունքներ անցկացնել, օգնել քննության եւ ստուգարքի հարցում: Նա ուսանողին հորդորում է պարապել նաեւ մաթեմատիկա, եւ եթե այդ առարկայից էլ բարձր ստանա, ապա հնարավոր կլինի անցնել անվճար համակարգ: Այս ձայնագրության հրապարակումից հետո  Նունե Գյոկչյանն ազատվել է աշխատանքից, իսկ մյուս դասախոսի մասով քննություն է կատարվում: