Ոստիկանության Մալաթիայի բաժին ներկայացած քաղաքացին հաղորդում է տվել, որ այս տարվա մարտին իր «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան ՀԱԹ Բ1 թաղամասում, 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դիմաց, մաս-մաս վճարելու պայմանով, վաճառել է 35-ամյա Արսեն Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս պարտավորվել է 4 ամսվա ընթացքում մարել գումարը, սակայն մինչ օրս տարբեր պատճառաբանություններով չի կատարել խոստումը եւ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային` պատճառելով 5 միլիոն 600.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: