Ֆրանսիական հայտնի «Քարֆուր»-ը Հայաստանում կբացվի 2015թ.-ի հունվարի վերջին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է առեւտրային ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը:

Թե ինչ պատճառներով է բացումը հետաձգվում, հայտնի չէ: Նախատեսվում էր, որ այն բացվելու էր մինչեւ հոկտեմբերի վերջ:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 13-ին պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել էր «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում կառուցվող ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետ: