Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Աղյուսի փողոցի տներից մեկի մոտակայքում մասամբ այրվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի 71 NU 001 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածը: