Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.06-ին, մարվել` 14.17-ին: Ամբողջությամբ այրվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող «ԿՎԶ-685» մակնիշի 456 SL 17 համարանիշի ավտոբուսը:




























