Փրկարար ծառայությունը նոյեմբերի 4-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացել, որ «Մ-10» միջպետական ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում՝ Բերդկունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի 30 ՕԼ 187 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները Գ. Թ.-ին պատկանող ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:



























