«Առավոտ» թերթը գրում է. «ԵՏՄ-ի հետ բանակցություններում 3 խումբ ապրանքների մասով հատուկ բանակցել են: Մեկը ռազմական տեխնիկան է, մյուսը՝ ավիացիան, երրորդը՝ շաքարավազը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ հատուկ Սամվել Ալեքսանյանի համար որւեէ արտոնություն չեն սահմանել. «Ես գիտեմ, որ կա 700 խումբ ապրանքատեսակ, որոնց դեպքում մաքսատուրքը չի փոխվելու: Ես չեմ ուզում կանխատեսումներով զբաղվել, բայց կարճ ժամանակ հետո այդ ապրանքացանկը դուք կտեսնեք: Ես այդ մասին չգիտեմ, որ շաքարավազի համար բանակցել են: Այդ պայմանագիրը մենք դեռ քննարկելու ենք, ԱԺ-ում վավերացնելու ենք: Այդ նույն պայմանագիրը վավերացվելու է ՌԴ Պետդումայում, վավերացվելու է Ղազախստանի ԱԺ-ում եւ Բելառուսում: Եթե 3-4 երկրների խորհրդարան մտածում են, որ պետք է շաքարավազի համար հատուկ արտոնություն տալ, ուրեմն պետք է տալ, ոչ թե ինչ-որ մեկն է հետւը կանգնած: Դուք մտածում եք՝ նա այնքան ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի Պետդումայի վրա, որ կարող է ազդե՞լ»:
Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ այս փոքր երկրում հո շաքարավազը 10 հոգի չե՞ն բերելու, այնպիսի տպավորություն է, որ շաքարավազի մենաշնորհը հավերժ է լինելու՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «եթե այդպիսի պատկերացում ունեք, որ կարող է մեր մոտից մի փոքրիկ բիզնեսմեն ազդել ռուսաստանի Պետդումայի վրա, որ նրա համար որոշում ընդունվեր, ուրեմն թող միանգամից մի 100 մլրդ փող տային, որ միանգամից օգտվեր, էլի: Իրենց համար այդ 100 մլրդ-ը շատ չի»:
Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ մեր տնտեսվարողները գողեր եւ ավազակներ չեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























