«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին ձերբակալված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը Արա Զաքարյանը:

«Տիգրան Պետրոսյանին 1 տարվա ազատազրկման էին դատապարտել, այսօր նրա անազատության մեկ տարին լրացավ, եւ նա արդեն ազատության մեջ է»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Անոնիմուսների երթից» անցել է ուղիղ մեկ տարի. նոյեմբերի 5-ի խաղաղ երթը րոպեների ընթացքում վերածվեց ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախման, որից հետո մոտ 20 քաղաքացիներ բերման ենթարկվեցին: Շանթ Հարությունյանն ու իր 12 ընկերները դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: