Նոյեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ-Բեկի եւ Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կատարվում է քննություն։