Մալաթիա վարչական շրջանի դատախազներից մեկի դեմ հարուցված քրեական գործը կքննվի Հատուկ քննչական ծառայությունում: NEWS.am-ի տեղեկություններով՝ գործն արդեն ՀՔԾ-ում վարույթ է ընդունվել:
Նրա դեմ քրեական գործ են հարուցել ՔՕ-ի 315-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով՝ պաշտոնական անփութություն: Դատախազը, ում դեմ քրեական գործ է հարուցվել, մինչ օրս աշխատում է իր պաշտոնում: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ առաջիկայում այդ դատախազի լիազորությունները կդադարեցվի:





























