Նոյեմբերի 4-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա կին։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկի մոտ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ԳԱԶել»-ի ուղեւորուհին ստացել է նշված վնասվածքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։





























