Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն օպեատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Երեւանի Քաջազնունի փողոցի թիվ 9 շենքի հետնամասում` կաթսայատան մոտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով հրացան, 2 նռնակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 71 փամփուշտ, նռնակի պայթուցիչ եւ անհայտ տիպի պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Կատարվում է քննություն: