Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սեյրան Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 3-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, ծեծի, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով: