Նոյեմբերի 5-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Իշխան Ի.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հուլիսի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության հանցափորձի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: