Փրկարար ծառայությունը նոյեմբերի 5-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացել, որ «Մ-11» միջպետական ավտոճանապարհի Սոթք-Վարդենիս հատվածում` Շատվան գյուղի մոտակայքում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Ա. Ս.-ի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 RR 102 պետհամարանիշի ավտոմեքենան:





























