Հայաստանի արդյունաբերությունը դեռ 5-6 անգամ ցածր է խորհրդային մակարդակից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Խոշորագույն հարկ վճարողների տասնյակում հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքերով 2014թ. միայն երեք արտադրողներ են հայտնվել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Գրանդ Տոբակո» եւ Երեւանի կոնյակի գործարան: Սա արդյունաբերության անկման պերճախոս օրինակ է, հավելել է Սաֆարյանը:
Նա հիշեցրեց, որ 2015թ. կառավարության բյուջետային նախագծում ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը կանխատեսվում է 17%, գյուղատնտեսությանը՝ 19%, իսկ ծառայությունները 41%: Այլ խոսքով՝ տնտեսությունը կողմնորոշված է ոչ արտադրությանը, այլ միայն սպառման: «Համեմատեք 80-ական թթ. խորհրդային ցուցանիշի հետ, երբ արդյունաբերությունը կազմել է համախառային ազգային արդյունքի 68%-ը: Բացարձակ արտահայտությամբ այն կազմում է 9,2 մլրդ ռուբլի: Այժմ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 2 մլրդ դոլար: Ներկայիս դոլարով խորհրդային ռուբլու վերահաշվարկի մեթոդակարգով 5-6 անգամ անկում կնկատվի», - ընդգծեց Սաֆարյանը:




























