Անհեռանկարային քաղաքական գործընթաց. խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» գործողություններն այսպես բնութագրեց կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Այսօր` նոյեմբերի 5-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողները Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե արդյոք այս աշունը թեժ էր, ինչին նա արձագանքեց. «Ամենասկզբից եմ ասել, որ Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա ազդում է միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Սեպտեմբերի 1-ս չփչացրիք ձեր քաղաքական հարցերով, այդ ժամանակ էլ եմ ասել, որ թեժ աշունը ներքաղաքական գործոն է, որի վրա կարող է ազդել միայն կշիռ ունեցող քաղաքական ուժը»:
Արմեն Աշոտյանը համոզված է, որ եռյակի քաղաքական դիրքորոշումների մեջ լրագրողները փորձում են դիրքորոշում ձեւավորել:
Նշենք, որ եռյակը հոկտեմբերի 10-ին եւ 24-ին հանրահավաքներ է անցկացրել Ազատության հրապարակում, հայտարարել համաժողովրդական շարժում սկսելու մասին: Թե որն է եռյակի հետագա քայլը, այս պահին պարզ չէ:




























