Նոյեմբերի 4-ին Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտից ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1960 թ. ծնված Հովհաննես Պ.-ն՝ իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 1,5 խմ վառելափայտով, եւ 1969 թ. ծնված Տիգրան Պ.-ն՝ իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 2 խմ վառելափայտով:
Երկու վարորդներն էլ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել եւ բացատրություն են տվել, որ վառելափայտը գնել են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ ոմն Արոյից, որը ծառերը հատել է Ծաղկաձորի մոտակա անտառամասերից:
Հատված ծառերի վայրը եւ բուսական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արոյի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




























