Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 07.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 41 AA 400 համարանիշի (վարորդ 33-ամյա Ա. Ա.) եւ «ԳԱԶ-53» մակնիշի 266 LS 68 համարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ն եւ ուղեւոր Գ. Ի.-ն (ծնվ. 1954 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքնազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետեւանքով այդ հատվածում երթեւեկությունը կաթվածահար է եղել: Մեքենաները ստիպված են այլ փողոցներով շրջանցել նշված խաչմերուկը: