Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի տառերի պուրակից դեպի Արագած լեռ տանող ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին «ԲՄՎ» մակնիշի 34 SZ 097 համարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Մ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 34 SZ 097 պետհամարանիշի ավտոմեքենան: