Վայոց Ձորի Եղեգնաձորի քաղաքապետ, ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ուրախ է, որ մարզպետ է նշանակվել ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը:
«Գերազանց հարաբերություններ ունեմ իր հետ, եւ ընկերական, եւ գործնական: Ոչ մի խնդիր չկա, կուսակցությունների տարբերությունն էլ մեզ չի խանգարի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին՝ արդյոք Հարություն Սարգսյանը կկարողանա արժանի փոխարինող լինել Էդգար Ղազարյանին, չէ՞ որ վերջինիս ամբողջ մարզն էր սիրում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսելը. «Կաշխատի, կտեսնենք»:
Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը մարզպետ է նշանակվել այսօր՝ կառավարության նիստի ժամանակ: Նա կփոխարինի Էդգար Ղազարյանին, որը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:




























