Հայաստանի ԱԻՆ-ում, նյեմբերի 5-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-11» միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում մոտ 10 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար եւ 5 մարդատար ավտոմեքենա:




























