Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Հ.Դավթյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող մանկապարտեզում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լեոնարդո Գմյուրի անվան նախակրթական համալիրում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.24-ին, մարվել՝ 10.10-ին:
Այրվել են կախովի առաստաղի փայտյա կառուցատարրեր (մոտ 3 քմ):




























