Ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած կինը հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառում հարձակվել են իր վրա եւ հարվածել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տոնավաճառում, վիճաբանության ժամանակ, 25-ամյա Գեղամ Մ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: