Ոստիկանության Սպիտակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հարեւանը` 38-ամյա Էդվարդ Պ.-ն, ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: