Օրերս ոստիկանության Թումանյանի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, շենքի շքամուտքում իր ծանոթ` 29-ամյա Վլադիմիր Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, դանակով հարվածել ձախ ձեռքի դաստակին եւ պատճառել վնասվածքներ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ Վլադիմիր Մ.-ին եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է հետաքննություն:




























