Օրերս ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում գործող խանութներից մեկի ցուցափեղկից գողացել են բջջային հեռախոս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 4եռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 27-ամյա Իշխան Մ.-ն, որը խոստովանել է հանցանքը։

Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոսը:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: