Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած կինը հայտնել էր, որ աշխատասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Չարենցավան քաղաքի դպրոցներից մեկի մոտից բերման է ենթարկվել 67-ամյա Վալենտին Ս.-ն: Նա խոստովանել է, որ հեռախոսը գողացել է ինքը եւ ներկայացրել է այն:
Կատարվում է հետաքննություն:




























