Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում, նոյեմբերի 5-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։