Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին, նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ցանկապատի սյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։