Իջեւան-Երեւան ճանապարհի 92-րդ կմ-ին, նոյեմբերի 5-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժած վարորդին օգնություն ցուցաբերելու նպատակով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կայանել է ճամփեզրին, սակայն այդ պահին «ՎԱԶ-21063» մակնիշի մի ավտոմեքենան բախվել է «Տոյոտային» եւ «Ֆոլքսվագենին»: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21063»-ի եւ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: