Վանաձորի Տիգրան Մեծի եւ Տերյան փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 55-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։