Գյումրի քաղաքի Մուսայելյան եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մոսկվիչ»-ի վարորդը դիմել է փախուստի, իսկ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։




























