Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է նաեւ խարդախության՝ 6, գողության՝ 6, կաշառակերության՝ 2, որսագողության եւ խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 4 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: