«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը զարմանում է, թե ինչպես է Լեւոն Տեր-Պետրոսյանը համագործակցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, եթե երկու տարի առաջ հայտարարում էր, թե Ծառուկյանին պետք է դատել:
«Բայց հիմա մենք տեսնում ենք նրանց նույն հարթակում իրար կողքի կանգնած: Այստեղից հարց է առաջանում՝ ինչ ընդդիմության մասին է խոսքը: Մի բան գիտեմ՝ Հայաստանը շատ ծանր վիճակում է գտնվում, քանզի ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ, եւ առհասարակ օլիգարխիկ կառավարական համակարգ։ Վարչապետին մնացել է միայն Արեւմտյան Հայաստանի հողերը սեփականաշնորհել ու վերջ»,- այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ օլիգարխն օլիգարխի դեմ չի կարող պայքարել, Հայաստանում միայն դեմքեր են փոխվում, ոչ թե համակարգ:




























