Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Երեւան հատվածում (2-րդ կմ) տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Գորիս հատվածի 230-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի 34 DL 846 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 23-ամյա Ա. Օ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 10 մ) եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել երթեւեկելի հատված:




























