Սիրիայից ընտանիքով Թուրքիա տեղափոխված 13-ամյա իսլամիստ երեխայի խոսքերը Թուրքիայում մեծ արձագանք են գտել։ Նա հայտարարել է, թե «Իսլամական պետությունից» հրահանգի դեպքում ինքը պատրաստ է հարձակվել Թուրքիայի դեմ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, անգլիական BBC-ի թղթակցի հետ զրույցում 13-ամյա իսլամիստը հագել է զինվորական համազգեստ եւ դեմքը փակել սեւ կտորով։ Փոքրիկ իսլամիստը նշել է, թե ինքը այլ երեխաներին նման չի իջնում բակ խաղաղալու, այլ ողջ օրը Facebook-ով խոսում է «Իսլամական պետության» զինյալների հետ։
Երեխան հայտնել է, թե առաջիկա շաբաթներին մեկնելու է Սիրիա եւ միանա «Իսլամական պետությանը» ՝ ցույց տալով ծանր ինքնաձիգ հրազեններով իր լուսանկարները։ «Ես ճիշտ ուղին եմ ընտրել։ Աստված մեզ հրամայում է դրախտի համար աշխատել եւ պատերազմել։ Եթե ինձնից պահանջեն հարձակում կազմակերպել Թուրքիայի դեմ, ես կանեմ դա։ Արեւմուտքը շուտով կործանվելու է»,-ասել է 13-ամյա ջիհադիստը։




























