ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հրավերով այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցում է նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն այս տարվա արդյունքները և 2015 թվականի ծրագրերը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: