Կալանավորվել է Գյումրիում 26-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում 26-ամյա Արտյոմ Ադանալյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ.-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:




























