Նոյեմբերի 3-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Արման Ս.-ն։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 5-ին պարզվել է, որ նրան դանակով հարվածել է 26-ամյա Իշխան Ա.-ն, որը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։