Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ին, Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի հանրակացարաններից մեկի դիմաց գտնվող կիսակառույց շինությունից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Նշան Յ.-ին։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված շինությունից հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ դեղնավուն հեղուկ զանգվածով, մեկ այլ տարա՝ գորշ գույնի, յուրահատուկ հոտով հեղուկ զանգվածով, սուրճի բաժակ՝ փոշենման զանգվածով, 2 ներարկիչ, պոլիէթիլենային տոպրակ՝ փոշենման սպիտակ զանգվածով:

Նշան Յ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: