Համայնքային ոստիկանության բաժնի ծառայողների եւ Կոտայքի մարզի ոստիկանության վետերանների խորհրդի կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 14.30-ին, 64-ամյա Ալիկ Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժին կամավոր ներկայացրել է «Ֆ1», «ՌԳԴ» եւ հակատանկային 1-ական նռնակ, 1 պայթուցիչ, 2 դետոնատոր-պայթուցիչ եւ 6 պայթագլան (ամունալ):
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























