Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, հոկտեմբերի 31-ին, ժամը 07.50-ին, հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը, վիճաբանության ժամանակ, հայհոյել է մի քաղաքացու եւ դանակով սպանության սպառնալիքներ տվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նոյեմբերի 5-ին պարզել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը 51-ամյա Արմեն Ճ.-ն է, որը ոստիկանության ծառայողների եւ վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 19.00-ին ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք: