Նոյեմբերի 5-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երեւանի Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Նարեկ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հոկտեմբերի 29-ին Մայիսյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:




























