Երեկ՝ նոյեմբերի 6-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
NEWS.am-ին հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել: Մեր տեղեկություններով, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երկու ընկերներ միասին խմել են, ընթացքում վիճաբանության են բռնվել: Նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել ընկերոջը, վերջինս տեղում մահացել է:
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, նշեցին, որ գործով ձերբակալվել է ոմն Արթուր Ազատյան:




























