Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Աբովյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գեւորգ Մ.-ին: Վերջինս խոստովանել է կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։




























