Նոյեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Վռամ Կոստանյան-Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում աջ կողային հայելիով բախվել է 22-ամյա երիտասարդի: Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: