Նոյեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վատ ինքնազգացողության պատճառով Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ ստեղծվել է վթարային վիճակ, ինչի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























